Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳ նախարարության կրթահամալիրում մայիսի 12-16-ը տեղի է ունեցել Ոստիկանության հենասյունային ուղղություններից մեկում՝ Պարեկային ծառայությունում ընդունելության եզրափակիչ փուլը՝ հարցազրույցները։

Այս մասին հայտնում են նախարարությունից:

«Այս փուլին մասնակցում են ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումները հաղթահարած դիմորդները։

Գործընթացին հետևել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ Ոստիկանության ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելելով ՆԳՆ կրթահամալիր։

Նախարարը շրջել է ուսումնական հաստատությունում, զրուցել հանձնաժողովների անդամների և դիմորդների հետ՝ անձամբ գնահատելու նրանց պատրաստվածության և մոտիվացիայի մակարդակը։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Ոստիկանությունում ծառայելը պարզապես աշխատանք չէ, այլ գիտակցված ընտրություն, որը պահանջում է բարեվարքության բարձր մակարդակ և պատասխանատվություն։

ՆԳ նախարարության կրթահամալիրում մայիսի 12-16-ը տեղի է ունեցել Ոստիկանության հենասյունային ուղղություններից մեկում՝ Պարեկային ծառայությունում ընդունելության եզրափակիչ փուլը՝ հարցազրույցները։

324