Ֆիդանին փորձել են թունավորել մկնդեղով և սնդիկով

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ մոտ հինգ տարի առաջ իրեն փորձել են թունավորել մկնդեղով և սնդիկով։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, 24TV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։
«Սա հետագայում պարզվեց թեստերի միջոցով։ Սա տեղի է ունեցել 4-5 տարի առաջ», - ասել է Ֆիդանը, բայց հրաժարվել պարզաբանել, թե ում է համարում մահափորձի մեղավոր։
«Թշնամիներ կան ոչ միայն երկրի ներսում, թշնամիներ կան ամենուրեք», - նշել է քաղաքական գործիչը։
12 Մայիս, 2025 12:07
491