Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել 90 օրով փոխադարձաբար նվազեցնել առևտրային մաքսատուրքերը։ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն մայիսի 14-ից։

Վաշինգտոնը չինական ապրանքների մեծ մասի վրա մաքսատուրքերը կնվազեցնի մինչև 30%, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Պեկինը ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կնվազեցնի մինչև 10%։

Ներկայումս ԱՄՆ-ի կողմից չինական ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը կազմում են 145%, մինչդեռ Չինաստանի կողմից ամերիկյան ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը կազմում են 125%։

 

183