
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Հաքան Ֆիդանը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան կկարողանան որոշակի փոխզիջումների հասնել առաջիկա օրերին՝ հակամարտության կարգավորման հարցի շուրջ շփումներ սկսելու համար։
Araratnews.am-ին փոխանցմամբ՝ այս մասին տեղական լրատվամիջոցներին նա հայտարարել է Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։
«Կարծում եմ, որ առաջիկա օրերին կողմերը կհասնեն փոխզիջման և կհամաձայնվեն։ Հիմա կա մի խնդիր, որը պետք է լուծվի, այն է՝ ինչպես գիտեք, ուկրաինացիները նախ պահանջում են հրադադար, ապա՝ բանակցություններ սկսել։ Ռուսները նախ ցանկանում են բանակցություններ, ապա՝ հրադադար։ Եվ այս պահին իրավիճակը փակուղու մեջ է։ Երկու կողմերն էլ փորձում են ստանալ Ամերիկայի աջակցությունը։ Եվ սա նորմալ իրավիճակ է», - ասել է Ֆիդանը։
Թուրքիան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ ուկրաինական կարգավորման գործում, մասնավորապես՝ որպես միջնորդ և բանակցությունների հյուրընկալող, ընդգծել է նախարարը։