Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձել է Սեյրան Օհանյանի ելույթին, նրան հիշեցնելով, որ լինելով պաշտպանության նախարար 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում սպառնացել է քաղաքացիներին․

«Դուք բանակի ողնաշարն էիք կոտրում այդ օրերին, դուք պոստեր էիք քաղաքներում լցրել, բերել ծանր տեխնիկա, իսկ ժամկետային զինծառայողներին կալաշնիկով զենքով ուղղորդում կանգառներում 5 հոգով հավաքված քաղաքացիների վրա»,- ասաց նա։

452