Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ վարչակազմը առևտրային համաձայնագրերի առաջարկներ է ստացել 18 երկրներից։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

«Մենք այժմ ունենք թղթի վրա գրված 18 առաջարկ, որոնք ներկայացվել են առևտրային թիմին», - ասել է նա։ Նա նաև նշել է, որ միայն այս շաբաթ ԱՄՆ առևտրային բանակցային թիմը հանդիպումներ է ունենալու 34 երկրների ներկայացուցիչների հետ։

Լիվիթին նաև հարցրել են, թե արդյոք Չինաստանի հետ առևտրային բանակցություններ են ընթանում։ «Մեզ մոտ  ամեն ինչ շատ լավ է Չինաստանի հետ հնարավոր առևտրային գործարքի հարցում։ Նախագահը և վարչակազմը հիմք են դնում Չինաստանի հետ գործարքի համար», - ասել է մամուլի քարտուղարը։

100