
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ընդհանուր առմամբ, մեր երկրում կա բռնության միջավայր, որովհետև խոսքային վերբալ բռնությունն էլ է բռնություն, իսկ երբ այս առումով գնահատենք իրադրությունը, շատ ավելի տխուր պատկեր կստանանք: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես երբ խոսում էի տղաների կրթության, տղաների վերաբերմունքի ձևավորման մասին, օրինակ, ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, դա որտեղի՞ց է ծագում և ինչի՞ց է գալիս՝ փոքր տղաներին հայհոյանք սովորեցնելու մշակույթը։ Ասենք, մեկ էլ տանը հյուրեր են հավաքում, մարդիկ նորմալ նստած շփվում են, մեկ էլ՝ արի, արի, հլը բա արի, արի, արի, արի, ասա՝ դե բանին ի՞նչ ես ասել, տատիկին ի՞նչ ես ասել։ Ժողովուրդ, կներեք, չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ, չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ էլի, ասենք»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետը նաև նշեց, որ, բարեբախտաբար, կարգավիճակի բերումով ահագին երկար չի առնչվում նման իրադրության հետ:
«Վերջին տարիներին, այդպիսի տեսարաններին ականատես չեմ լինում, եթե ասեք՝ հիմա էլ չկա այդպիսի բան, ես կերջանկանամ, բայց ես ենթադրում եմ, որ դա ընդամենը նրանից է, որ ընդունված չէ վարչապետի մոտ այդպիսի տեսարաններն ի ցույց դնել։ Չնայած՝ եթե ընդունված չի, ուրեմն կա ընկալում, որ դա այդքան էլ լավ բան չի»,- ասաց վարչապետը: