Մեղրիում գտնվող պետական գույքը կօտարվի դասական աճուրդով

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող՝ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան փողոց 4/1 հասցեում գտնվող՝ շուկայական արժեքին մոտարկված 68 927 673 ՀՀ դրամ կադաստրային արժեքով գույքն օտարել դասական աճուրդով:
Որոշմամբ գնորդը պարտավորվում է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 526 464 ՀՀ դրամը:
31 Հուլիս, 2025 19:03
283