Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 23-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ, ներկայումս՝ Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Օլանդի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

 

Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանում ջերմությամբ և երախտագիտությամբ են հիշում Ֆրանսուա Օլանդի՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հայաստան կատարած երկու այցերը, որոնք երկու երկրների միջև հարաբերությունների և հայ ու ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և զարգացման հարցում նախագահ Օլանդի ստանձնած հանձնառության գործնական դրսևորումներն էին։

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական նշանակության բոլոր ուղղություններով ակտիվորեն զարգացող համագործակցությանը։

134