Զարգացնում ենք Ֆրանսիայի հետ բարեկամությունը և ֆրանսերենի հանդեպ սերը․ դեսպան Դըկոտինյին այցելել է Սյունիք

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել՝ հայտնելով, որ այցելել է Սյունիքի մարզ։
«Սյունիքի մարզի Գորիս քաղաքում զարգացնում ենք Ֆրանսիայի հետ բարեկամությունը և ֆրանսերենի հանդեպ սերը։
Ընկերական այց կատարեցի քաղաքում գտնվող շատ ակտիվ Ֆրանկոֆոնիայի մշակութային կենտրոն»,- գրել է նա։
Ավելի վաղ դեսպանը X-ի միկրոբլոգում նշել էր․
«Սկսում եմ բարեկամության, համերաշխության և աջակցության այց Սյունիքի մարզ։
Սյունիքը Հայաստանի տարածքի անքակտելի մասն է.
Մարզի բնակիչներն իրավունք ունեն ապրել խաղաղ՝ առանց մտահոգության և սպառնալիքների»։
24 Մարտ, 2025 11:02
142
Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ․ Դըկոտինյի
24 Մարտ, 2025 22:39
Դեսպան Խաչատրյանն ու Ֆրանսիայի ՆԳ նախարարն անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման խնդրին
04 Մարտ, 2025 16:00
Համոզված եմ՝ կշարունակենք համատեղ աշխատել Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության ուղղությամբ. Պապիկյանը շնորհավորել է Լըկորնյուին
24 Դեկտեմբեր, 2024 11:20