Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն արդեն հայտնի են:  Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել են «Իմ քայլը» հիմնադրամից։

Համընդհանուր շարժումը բաց չթողնելու և դրա մասնակիցը դառնալու համար պետք է պարզապես լրացնել հետևյալ հայտը`

մայիսի 3, 4, 10, 11, 17 և 31-ին իրենց բանախոսություններով հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը,

իսկ մայիսի 7-ին բոլոր ցանկացողները կարող են գրանցվել և մասնակցել Մատենդարանում կայանալիք հանդիպմանը , որի բանախոսներն են տիկին Աննա Հակոբյանը, ռեժիսոր, Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և «Արտ Լանչ» սննդի ցանցի հիմնադիր, գործարար Բակուր Մելքոնյանը: Մանրամասները` շուտով:

102