Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է ticket-am.com կայքի հղումը, որը ներկայացվում է որպես աշխարհահչռակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի՝ Երևանում կայանալիք համերգի տոմսերի վաճառքի հարթակ։

Կայքում նշված է, թե տոմսերն արդեն հասանելի են՝ տարբեր գնային կատեգորիաներով՝ հիմնականում մի քանի հարյուր հազար դրամ արժեքով, գրում է civilnet.am-ը: 

Ջենիֆեր Լոպեսի՝ օգոստոսի 3-ին նախատեսված համերգի տոմսերը դեռևս չեն վաճառվում։ Երգչուհու պաշտոնական կայքում նշված է, որ Երևանի համերգի համար վաճառքը դեռ չի մեկնարկել՝ ի տարբերություն այն քաղաքների, որտեղ հասանելի են ակտիվ հղումներ դեպի պաշտոնական տոմսային հարթակներ։

Հայաստանում տոմսերի վաճառք իրականացնող վստահելի հարթակները ևս դեռ չեն սկսել այս համերգի տոմսերի վաճառքը։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ միջազգային հռչակ վայելող երգչուհի Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային տուրի շրջանակներում համերգով հանդես կգա  Հայաստանում։ 

 

399