Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն․ լուսանկարներ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։
Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, տուժածներ չկան:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։


23 Ապրիլ, 2025 23:20
1495
Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը
14 Սեպտեմբեր, 2026 17:43
Հետախուզական դասակների մրցույթ զինված ուժերում. ՊՆ
12 Սեպտեմբեր, 2026 20:04
Անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների հայեցակարգի առաջին մակարդակի ինքնագնահատման գործընթացը
04 Սեպտեմբեր, 2026 21:25
Երուսաղեմում Սուրբ կրակի արարողությունը կանցկացվի առանց ուխտավորների և զբոսաշրջիկների
30 Մարտ, 2026 18:22
Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում
06 Հուլիս, 2025 12:22
Դաշնակների վառած դրոշին ի պատասխան Ադրբեջանը կրակել է Խոզնավարի ուղղությամբ
23 Ապրիլ, 2025 23:57
Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես ՀՀ ԶՈՒ ԳՇ Ռազմանվագախմբային ծառայության օր
14 Սեպտեմբեր, 2026 20:08
Քննարկվել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր․ հանդիպում ՄԻՊ գրասենյակում
24 Օգոստոս, 2026 16:18
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
17 Հունիս, 2026 19:19