Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով «երկարաձգում է սպանդը և վնասում է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին»։

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Wall Street Journal-ի առաջին էջում պարծենում է, որ «Ուկրաինան իրավաբանորեն չի ճանաչում Ղրիմի բռնազավթումը։ Այստեղ խոսելու բան չկա»։ Այս հայտարարությունը շատ վնաս է հասցնում Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին, քանի որ Ղրիմը կորել է շատ տարիներ առաջ նախագահ Բարաք Հուսեյն Օբամայի օժանդակությամբ և նույնիսկ քննարկման առարկա չէ։

Զելենսկիին ոչ ոք չի խնդրում, որ Ղրիմը ճանաչի որպես ռուսական տարածք, բայց եթե նա ուզում է Ղրիմը, ինչո՞ւ դրա համար չէին պայքարում տասնմեկ տարի առաջ, երբ այն հանձնվեց Ռուսաստանին առանց մեկ կրակոցի։ Նախքան լիազորությունների հանձնումը Օբամային, այս շրջանում երկար տարիներ նաև ռուսական սուզանավերի խոշոր ռազմաբազաներ են տեղակայվել»։ Այս մասին ԱՄՆ նախագահը նշել է իր Truth Social սոցիալական կայքում կատարած գրառման մեջ։

 

83