Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

РИА Новости-ի տեղեկատվական աղբյուրը նշել է, որ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքի կապակցությամբ Ռուսաստանը ակնկալում է, որ Ադրբեջանը կճանաչի նոր ռուսական շրջանները և Ղրիմը։

«Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններին Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքի կապակցությամբ Մոսկվան ակնկալում է, որ, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների դաշնակցային բնույթը, որը ամենաբարձր մակարդակով ամրագրված է 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրում, Բաքուն ավելի հավասարակշռված դիրքորոշում կընդունի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում, կճանաչի Ռուսաստանի մոտեցումների արդարացիությունը ՍՎՕ-ի համատեքստում և Ղրիմի, Սևաստոպոլի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի մեր երկրին պատկանելության վերաբերյալ դիրքորոշումը», - ասել է նա։

185