
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ղրիմը կմնա Ռուսաստանի կազմում՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման համաձայնագրի շրջանակներում։
«Ղրիմը կմնա Ռուսաստանի կազմում»,- ասել է Թրամփը Time ամսագրին տված հարցազրույցում՝ փոխանցում է Araratnews.am-ը։
«Կարծում եմ՝ պատերազմի սկսվելու պատճառն այն էր, որ նրանք [Ուկրաինան] սկսեցին խոսել ՆԱՏՕ-ին միանալու մասին»,- ասել է նա։ Ինչպես նշում է հրատարակությունը, «խաղաղության համաձայնագիրը», որը ԱՄՆ նախագահը ձգտում է կնքել, ենթադրում է առաջնագծում հակամարտության սառեցում։
Հանրապետականը հավելել է, որ նախագահի իր առաջին ժամկետի ընթացքում «պայքարում էր գոյատևելու համար», բայց հիմա իրեն ավելի վստահ և հավակնոտ է զգում, ինչպես նաև ավելի քիչ է ծանրաբեռնված որևէ սահմանափակումներով։ «Այս անգամ ես պայքարում եմ ամբողջ աշխարհի համար», - ասել է նա։