Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սանկտ Պետերբուրգի Պետրոգրադսկի շրջանային դատարանը Իգոր Տալկովի նախկին համերգային տնօրեն Վլադիմիր Շլյաֆմանին հեռակա կարգով դատապարտեց 13 տարվա ազատազրկման՝ 1991 թվականին արտիստի սպանության համար: Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սանկտ Պետերբուրգի դատարանների միասնական մամուլի ծառայությունը:

Դատարանը որոշել է Շլյաֆմանին ուղարկել ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութ՝ պատիժը կրելու։ Մեղադրյալի պաշտպանը նախկինում միջնորդել էր, որ իրենց պաշտպանյալը լիովին արդարացվի։

Դատական ​​նիստերը տեղի են ունեցել առանց Շլյաֆմանի մասնակցության։ Հետաքննիչների տվյալներով՝ հանցագործությունը կատարելուց հետո նա մեկնել է Իսրայել, որտեղ ներկայումս բնակվում է։ 

Արտիստը սպանվել է Սանկտ Պետերբուրգի համերգասրահի հետնաբեմում 1991 թվականի հոկտեմբերի 6-ին։ 

145