
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չինաստանը պատրաստվում է ներառել Հայաստանը իր տրանսպորտային ցանցում՝ կատարելով ևս մեկ նշանակալի քայլ իր պատմական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։ Այս մասին գրում է Türkiye Gazetesi-ն՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։
Մին Չենը թերթին տված իր բացառիկ հայտարարության մեջ ասել է, որ Պեկինը ծրագրում է Հայաստանը, որը ներկայանում է որպես «աշխարհի խաչմերուկ», ավելի ակտիվորեն ներգրավել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ։
Հայտարարելով, որ Չինաստանը շուտով համաձայնագիր կստորագրի Երևանի հետ տրանսպորտի ոլորտում, Չենը նշել է, որ այս նախագծերը կփոխեն Հարավային Կովկասի տնտեսական քարտեզը։
Երևանը նախագծում ընդգրկելու մասին առաջինը հայտարարել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը։ Դիվանագետը նաև ուշագրավ հայտարարություններ է արել Թուրքիա-Չինաստան հարաբերությունների վերաբերյալ և Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը, նրա տնտեսական ներուժն ու դերը Միջին միջանցքում որակել որպես «անփոխարինելի»։