Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շուտով պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է «Israel Hayom»-ը, չնայած ուղևորության ճշգրիտ ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ, այն պետք է տեղի ունենա մոտ ապագայում։

«Այցը հաջորդում է երկու շաբաթ առաջ Բաքվում Իսրայելի և Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակությունների միջև կայացած «տեխնիկական բանակցություններից» հետո, որոնք նպատակ ունեին կանխել երկու երկրների միջև ռազմական շփումները Սիրիայի տարածքում։

Թուրք-սիրիական հարցից բացի, Նեթանյահուն և Ալիևը, ինչպես սպասվում է, կքննարկեն երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների ողջ շրջանակը», - գրում է պարբերականը։

111