Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս սգավոր ամսաթիվը հսկայական պատմական, հոգևոր, բարոյական և քաղաքական նշանակություն ունի մեր դաշնակից Հայաստանի, Հանրապետության բարեկամ ժողովրդի և Ռուսաստանի բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար։

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք միշտ այս ողբերգությունը ընկալել ենք որպես մեր սեփական ցավն ու դժբախտությունը։ Մենք աշխարհում առաջիններից էինք, որ հայտարարեցինք ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին։ Երեկ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում տեղի ունեցան հիշատակի միջոցառումներ», - ասել է Զախարովան։

Նշենք, որ 1995 թվականի ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական ​​դուման ընդունել է «1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարություն։

282