Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ հակամարտությունը լուծելու գործարքին, նրա հետ «գործարք» կա, մնում է միայն համաձայնության գալ Կիևի հետ։ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը S-Cpan հեռարձակողին։

«Ես կարծում էի, որ Զելենսկու հետ ավելի հեշտ կլինի։ Այս պահին մի փոքր ավելի դժվար է, բայց դա նորմալ է։ Բայց կարծում եմ, որ մենք կարող ենք համաձայնության գալ նրանց երկուսի հետ էլ։ Հուսով եմ՝ ամեն ինչ կստացվի»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը ուղղակիորեն չի պատասխանել Ղրիմը որպես ռուսական տարածք ճանաչելու հնարավորության մասին հարցին, նա ասել է. «Ես պարզապես ուզում եմ, որ հակամարտությունն ավարտվի։ Ես նախընտրելի կողմեր ​​չունեմ»։

Հանրապետականը դրական գնահատական է ​​տվել նախորդ օրը Լոնդոնում տեղի ունեցած բանակցություններին։

57