Ինչո՞ւ վարձատրել ագրեսորին․ Եվրախորհրդարանի պատգամավորը քննադատել է Կալասի Բաքու կատարելիք այցը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունաստանից Եվրախորհրդարանի անդամ Էմանուիլ Ֆրագկոսը քննադատել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին Ադրբեջան նախատեսվելիք այցի համար։
«Հայաստանը ընտրում է ժողովրդավարությունը, ընդունում է ԵՄ անդամակցության մասին օրենքը, բախվում է սպառնալիքների, սակայն ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը դրա փոխարեն այցելում է ավտոկրատ Ադրբեջան: Ինչո՞ւ վարձատրել ագրեսորին և անտեսել բարեփոխողին»՝ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ գրել է Եվրախորհրդարանի անդամը X-ի իր էջում։
Հիշեցնենք, որ Կայա Կալասը պաշտոնական այցով ապրիլի 25-ին կժամանի Ադրբեջան և բանակցություններ կվարի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։
24 Ապրիլ, 2025 12:23
82