
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքել է Politico-ի հաղորդագրությունն այն մասին, որ Սպիտակ տունը քննարկում է Ռուսաստանի նկատմամբ էներգետիկ պատժամիջոցների վերացման հնարավորությունը որպես Ուկրաինայի հետ հակամարտության խաղաղ կարգավորման մաս։ Նա այս մասին նշել է X-ում՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։
«Սա միանշանակ սուտ է։ Ո՛չ Սթիվ Ուիթքոֆը, ո՛չ էլ ես որևէ զրույց չենք ունեցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման մասին՝ որպես Ուկրաինայի հետ գործարքի մաս։ Սա լրագրության չարաշահում է։ Եթե Politico-ն որևէ ազնվություն ունի, նրանք ամբողջությամբ կհերքեն այս կեղծիքը», - գրել է Ռուբիոն։
Politico-ի տվյալներով՝ նախագահի վարչակազմը քննարկում է «Հյուսիսային հոսք 2» գազատարի և Եվրոպայում ռուսական այլ նախագծերի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը, իսկ այս նախաձեռնության հիմնական կողմնակիցը ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն է։