Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևան քաղաքում ապրիլի 28-ի երեկոյան ժամերին, 29-30-ը, մայիսի 2-3-ը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ը, մայիսի 1-3-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-29-ը աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով, ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ը աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։

409