
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Մոնթե Մելքոնյան փողոցի 52 շենքի հարակից հատվածում մի խումբ անձինք լեզվակռիվ են տվել միմյանց հետ, ինչը վերածվել է վիճաբանության:
Այն դրսևորվել է իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահատ արհամարական վերաբերմունքով, հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ ծեծի են ենթարկել միմյանց, որի ժամանակ հնչել է 2 կրակոց:
Նշված հասցեի անվտանգության աշխատակիցները «Ինովա» համատիրության տեսագրությունները ջնջել են:
Դեպքի վայրում հայտնաբերվել է արնանման հետքեր և ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և նախաքննությանը ներկայացնելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: