Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ազիզ Նասիրզադեն Երևանում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ տարածքային ամբողջականության և տարածաշրջանային սահմանների կայունության պահպանումը Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է։

Այս մասին հայտնել է IRNA գործակալությունը՝ նշելով, որ Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարը վստահեցրել է՝ Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանի նկատմամբ՝ այն անվանելով երկու ժողովուրդների միջև պատմական հաղորդակցման ուղի:

Բրիգադի գեներալ Նասիրզադեն ընդգծել է երկու երկրի միջև հարաբերությունների ռազմավարական կարևորությունը և նշել, որ Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ։

89