Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ այցելել է Վերին Խոտանան գյուղ, հանդիպել գյուղի բնակիչների և Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ: ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Քննարկել ենք գյուղի խնդիրները և սահմանային իրավիճակին վերաբերող հարցեր:

Այցելել եմ Պողոս Տեր-Դավթյանի գերեզմանին, ով 1904 թ. մասնակցում է ռուս-ճապոնական պատերազմին, դրսևորելով մարտավարական հմտություններ արժանանում է Գեորգիևյան խաչի և պարգևատրվում հատուկ զենքով:1918 թ. Տեր-Դավթյանը նշանակվում է Զանգեզուր գավառի Սիսիանի շրջանի զորքերի գլխավոր հրամանատար:

Վերջինս անմիջական ընկերն ու զինակիցն էր Նժդեհի, որի հետ միասին պայքարել են Զանգեզուրի միասնության համար: 1919-1920 թթ. Նժդեհը իր զորաջոկատով մոտ վեց ամիս հանգրվանում է Վերին Խոտանան գյուղում:

Գյուղի գերեզմանատանը այսօր էլ հերոսի շիրիմը հարգված է:

Համագյուղացիները պատմում են, որ ռեպրեսիայի տարիներին գերեզմանաքարը մի քանի անգամ հարազատները հանել և թաքցրել են տներում, որպեսզի սրբությունը չպղծվեր»,- գրել է Դանիելյանը:

270