Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ քննարկել է հայ–ադրբեջանական հարաբերությունները։ Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման մասին Միրզոյանը գրել է X–ի իր էջում։

 

«Ես ընդգծել եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր հանգրվանը՝ խաղաղության պայմանագրի տեքստի ավարտը և Հայաստանի դիրքորոշումը դրա ստորագրման վերաբերյալ»,- գրել է Միրզոյանը։

 

Ավելի վաղ համաժողովի ժամանակ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է փաստաթուղթ ստորագրել, որով համաձայնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հենց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման օրը։

227