Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան քաղաքի Հր. Աճառյան և Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ. Մաշտոց փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Մերուժան Առաքելյանի վարած Mercedes մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Հայկազ Ջոմարդյանի վարած Toyota մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Արմեն Բալդրյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից վարորդներից Ա. Բալդրյանը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Հ. Ջոմարդյանը աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար։
 

348