
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շրջանառության մեջ է դրվել հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգելու նախագիծ։ Այս մասին հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը․
«Շրջանառության մեջ եմ դրել նախագիծ, որով նախատեսվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգել։
Մասնավորապես, մայիսի 1-փոխարեն.
-այս տարի լրացնողները (2024 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մինչեւ նոյեմբերի 1-ը։
-հաջորդ տարի լրացնողները (2025 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը։
-Հաջորդ տարիների համար հայտարարագրի ներկայացման ժամկետ կսահմանվի մարտի 2-ից մինչեւ հուլիսի 1-ը։
Հաշվի առնելով թեմայի հնչեղությունն ու վերջնաժամկետների հետ կապված հարցերը՝ տեղեկացնեմ, որ նախագիծը արտահերթ նիստով և արագացված ընթացակարգով կընդունենք մինչև այս ամսվա վերջ։
Մնացածը մանրամասները կներկայացնենք նիստի ընթացքում»։