Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ե՛վ ՀՀ քաղաքացիները, և՛ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներն այսուհետ կարող են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ արագ ու հասցեական տեղեկատվություն ստանալ ինքնաշխատ եղանակով՝ ԱՍՀ նախարարության Տելեգրամ ալիքում գործարկված 114 տեղեկատուի միջոցով։

 

Տեղեկատուին միանալու համար անհրաժեշտ է Տելեգրամում փնտրել 114 տեղեկատու անվանումը կամ մուտք գործել https://t.me/mlsa114_bot հղմամբ։

 

«Առաջարկվող բաժիններից դուք կարող եք ընտրել ձեզ հետաքրքրող ոլորտը, ապա հետևել համակարգի կողմից առաջարկվող քայլերին և ստանալ տեղեկատվություն՝

 

• զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրերի,

• բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի,

• կենսաթոշակների և նպաստների,

• աջակցության ծրագրերի,

• այլնի վերաբերյալ։

 

Ըստ անհրաժեշտության՝ համակարգը հնարավորություն է տալիս կապ հաստատել նաև մասնագետների հետ։

 

Հարթակը գործարկվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (GTC) կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ։

134