Հայկ Կոնջորյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարները

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը այսօր Ազգային ժողովում ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին:
«Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ` բարձր եմ գնահատել մեր երկրների միջև միջխորհրդարանական համագործակցությունը: Քննարկել ենք առաջիկա ծրագրերի և գործակցության հեռանկարները:
Դեսպանը կարևորել է Հայաստանի և Կիպրոսի միջև առկա բազմաշերտ և խորը համագործակցության մակարդակը և վստահեցրել դրանք զարգացնելու պատրաստակամությունը»,- գրել է Կոնջորյանը սոցցանցի իր էջում:
09 Ապրիլ, 2025 17:26
411
Խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
14 Ապրիլ, 2025 12:34
Գողապետության հերթական ճակատամարտը մղվում է Գյումրիում և Փարաքարում. Կոնջորյան (տեսանյութ)
27 Մարտ, 2025 16:24
Ինչ ասել է վարչապետը` ճիշտ է ասել, եթե քաղաքական խիզախություն ունեն` թող գնան բանավեճի․ Կոնջորյան (տեսանյութ)
27 Մարտ, 2025 16:08