Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ պատգամավոր Ջուլիետա Ազարյանը գրում է.

ՄԵՋԲԵՐՈՒՄ. 

«Պարզից էլ պարզ է, որ չեմ կարող լինել մի թիմում, որտեղ կա Գյումրիի նախկին քաղաքապետը։

Հասկանալի է, որ մենք չենք կարող անցնել ճանապարհ մի թիմի հետ, որի մաս կազմելով՝ 2009-2012թթ. իմ պարտքն եմ համարել պայքարել Գյումրիում ամենաթողության, կեղծ բարեպաշտության, կամայականությունների, «եթե իմ ձեռքի տակ չես, իմ դեմ ես» կործանարար սկզբունքի, թայֆաբազության, անկառավարելի ամբոխի, մեկ դերասանի թատրոնի և այլ անհանդուրժելի երևույթների դեմ»։

ՄԵՋԲԵՐՄԱՆ ԱՎԱՐՏ.

Այս հայտարարության հեղինակը ոչ ավել ոչ պակաս « Պատիվ ունեմ»-ի պատգամավոր «ձեռքի հետ էլ »՝ «Մեր քաղաքը դաշինք»-ով ՏԻՄ ընտրություններում առաջադրված Մարտուն Գրիգորյանն է։

Այո՛, չզարմանաք կրկնում եմ նորի՛ց , ամենը ճշգրիտ է , այս հայտարարության հեղինակը ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ Է։

Եվ Մարտուն Գրիգորյանի այս հայտարարությունը հաջորդել է այն բանից հետո, երբ 2017թվականին նախընտրական շրջանում Գրիգորյանը այդ ժամանակ լինելով «ԲՀԿ» կուսակցության անդամ ՀՐԱԺԱՐՎԵՑ ռեյտինգային կարգով ընդգրկվել նախընտրական ցուցակում պատճառաբանելով, որ չի կարող իր անունը ընդգրկվել մի ցուցակում , որում ներառված է նաև իր վաղեմի թշնամի Վարդան Ղուկասյանը։

Եվ հետ գալով մեր օրեր, արդեն 2025 թվականին նույն ամենաթողության և վերը նշածի դեմ պայքարի առաջամարտիկ՝ սկզբունքային Մարտուն Գրիգորյանի ձեռամբ, ասել է թե՝ աջակցությամբ, Վարդան Ղուկասյանը կարող է դառնալ Գյումրիի համայնքապետ։

Ակամայից հիշեցի օրեր առաջ հանրային հեռուստաընկերության եթերում մեծ բանավեճից մի կտոր, որում Մարտում Գրիգորյանը ձայնին հատուկ խորհրդավորություն և լրջություն հաղորդելով «ՔՊ»-ի կողմից առաջադրված՝ քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին հարցրեց՝ լա՞վ ես Սարիկ ջան:

Հիմա բանալ հարց այսքանից հետո, լա՞վ է արդյոք Մարտուն Գրիգորյանը իր այս սկզբունքայնության և նախկին հայտարարությունների ֆոնին…

479