

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն ապրիլի 2-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 73-ամյա տղամարդը տանն ու կից շինություններում ապօրինի պահում է զենք-զինամթերք:
Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից,տեղեկությունը ստուգվել, հաստատվել և Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ապրիլի 5-ին ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ տղամարդու բնակության վայրում կատարել են խուզարկություն՝ հայտնաբերելով 12 հրացան, հրազենի դետալներ և մեծ քանակի տարատեսակ ռազմամթերք:
73-ամյա տղամարդը ձերբակալվել է ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է: