
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը գլխավորեց իսպանական «Սևիլիա» ակումբը:
Կապառոսը «Սևիլիա»-ի գլխավոր մարզիչ է եղել նաև 2000-2005 թվականներին, ինչպես նաև 2018-2019 թվականներին: Հայաստանի հավաքականում նա աշխատել է 2020-2022 թվականներին:
Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ իր պատմության ընթացքում հաղթեց պաշտոնական մրցաշարում՝ գրավելով առաջին տեղը Ազգերի Լիգայի C դիվիզիոնի իր խմբում: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն ունեցավ իր պատմության ամենաերկար անպարտելի շարքը՝ 9 խաղ: 66-ամյա մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մի շարք տպավորիչ հանդիպումներ Աշխարհի Գավաթի որակավորման փուլում՝ հիանալի հույզեր պարգևելով երկրպագուներին։