Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 14-15-ը: Ըստ այդ՝ բացահայտվել է 57 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

 

Մասնավորապես, բացահայտվել է՝

  • 62 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
  • 10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ֆիզիկական ներգործության.
  • 5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության.
  • 3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, հոգեկան ներգործության:

Բացահայտվել են նաև անձնական ունեցվածքի գողության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, փաստաթղթի կեղծիքի, սառը զենքի հայտնաբերման, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և այլ դեպքեր:

 

Հայտնաբերվել է 24 հետախուզվող։

 

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

 

ՃՏՊ վիճակագրության համաձայն՝ անցած մեկ օրում գրանցված 9 ավտովթարի հետևանքով`

 

10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

137