Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը առաջնահերթություն է մեզ համար մարդասիրական եւ հումանիտար ծրագրերի զարգացման ուղղությամբ։ Այս մասին Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոն հայտարարեց Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։

«Սլովենիան այստեղ իբրեւ Եվրամիության անդամ մեծ գիտելիքների փորձ ունի անդամակցության գործընթացների հետ կապված։ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու հավակնությունները մեծապես գնահատում եմ և ինչպես ասացինք՝ ընդհանուր արժեքների վրա ենք մենք հիմնում մեր գործընկերությունը եւ այս ժամանակաշրջանում մենք կիսում ենք ամուր եվրոպական արժեքներ, ու անդամակցությունը բարդ գործընթաց է, բայց դա ինքնիշխան որոշում է եւ մենք քաջալերում ենք Հայաստանին շարունակել ժողովրդավարացման արժեքները առաջ մղելու, կոռուպցիայի դեմ պայքարը առաջ տանելու, եւ մենք այս բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն ենք հայտնում», - ասաց նա։

Տանյա Ֆայոն նաեւ նշեց, որ Սլովենիան մեծապես կարեւորում է Հայաստանի՝ խաղաղության հասնելու ջանքերը. «Խաղաղությունը օգտակար է տարածաշրջանում յուրաքանչյուր կողմի համար», - ասաց նա, հույս հայտնելով, որ լարվածությունը կնվազի։

214