Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեկ որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ներկա եմ գտնվել հիմնական դպրոցի ամփոփիչ միջոցառմանը։
Տեղի է ունեցել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, արվեստի և մաթեմատիկական հիմնական դպրոցի 2025-2026 ուսումնական տարվա տարեվերջյան ամփոփիչ միջոցառումը:
Միջոցառման շրջանակում հանդես եմ եկել ելույթով, ողջունել ներկաներին, շնորհավորել միջոցառման առիթով։
Դպրոցը կարևոր առաքելություն ունի մեր կրթական համակարգում: Տեխնոլոգիական ուղղությունը, որն այս դպրոցի հիմքն է, հիմք է նաև Հայաստանի տնտեսության համար։ Դուք գիտեք, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում տեխնոլոգիական զարգացմանը և մեզ համար իրական լավ մասնագետներ են պետք, որպեսզի մեր երեխաները, դառնալով մասնագետ, սպասարկեն և մասնակից դառնան այդ օրակարգին։
Բացի տեխնոլոգիական կրթությունը, ես կարծում եմ, որ դպրոցի կարևոր առաքելություններից մեկն էլ պետք է լինի լավ քաղաքացի պատրաստելը։ Պոլիտեխնիկի բովանդակային թեզերից մեկը՝ «Ես իմ կտոր երկինքն եմ պահում» կարգախոսն է: Շատ կարևոր է, որպեսզի մենք մեր սովորողներին, մեր երեխաներին այս կարգախոսով դաստիարակենք։
Ես շատ ուրախ եմ, որ այսօր պոլիտեխնիկը դրան մեծ ուշադրություն է դարձնում և 204 աշակերտներ այսօր ամփոփում են և տոնում են հերթական ուսումնական տարվա ավարտը:
Հոգաբարձուների խորհրդի, համալսարանի և դպրոցի ղեկավարության ջանքերով հաջորդ տարիներին էլ ավելի կբարելավվի դպրոցի մակարդակը։