
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Araranews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին իրանցի դիվանագետը հայտնել է իր Telegram ալիքում։
Նա նշել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների առաջընթացը Ռուսաստանի իշխանությունների հետ քննարկվելիք թեմաներից մեկն է։
«Այս ուղևորությունը վաղուց էր պլանավորված՝ Գերագույն առաջնորդի գրավոր ուղերձը փոխանցելու համար։ Այն լավ համընկավ վերջին իրադարձությունների՝ անուղղակի բանակցությունների հետ։ Մենք միշտ մանրամասն քննարկել ենք միջուկային հարցը մեր ռուս ընկերների հետ։ Մենք կարծիքներ ենք փոխանակել, խորհրդակցել։ Եվ հիմա լավ հնարավորություն է սա քննարկելու ռուսական կողմի հետ»,- լրագրողներին ասել է նա։