Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոռացեք ՀՀ-Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին: Հարավային Կովկասի պատմության նոր էջը պետք է բացենք միասին: Կառավարության ղեկավարն այս մասին հայտարարեց Ազգային ժողովում։

 Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը և Հայաստանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը: Հաստատվել է նաև երկու երկների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգը, որը բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ է: Այդ փաստաթղթում Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման բազային սկզբունք ընդունելով՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագիրը դարձրել են հարաբերությունների կարգավորման բազային սկզբունք:

«Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերին կրկին կոչ եմ անում՝ լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը, և պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի կառավարությունը չի անելու հայտարարություններ և գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը: Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը՝ չանել հայտարարություններ և գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը»,- ասաց նա:

666