Ծանրամարտի ԵԱ. ապրիլի 18-ին Հայաստանն ունի 3 մասնակից

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոլդովայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 18-ին պայքարի մեջ կմտնի Հայաստանի կանանց հավաքականից երկու, իսկ տղամարդկանց հավաքականից`մեկ մասնակից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Երևանի ժամանակով 17:00-ին պայքարի մեջ կմտնեն 89 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականից առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը կմասնակցի Մնացական Աբրահամյանը:
20:00-ին մրցելույթները կսկսեն Աննա Ամրոյանը և Միլենա Խաչատրյանը՝ հանդես գալով 76 կգ քաշային կարգում:
18 Ապրիլ, 2025 10:41
1527
Ծանրամարտի պատանիների հավաքականի ներկայացուցիչները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում
23 Հուլիս, 2025 16:02
Ծանրամարտի ազգային հավաքականներն այսուհետ հանդես կգան հայկական արտադրության մրցահագուստով․ լուսանկար
19 Հուլիս, 2025 16:56
Սա մեծ գնահատական է մեր աշխատանքի, որը ծառայելու է բացառապես Հայաստանի ծանրամարտի և սպորտի համար․ Արայիկ Հարությունյան
10 Հուլիս, 2025 21:48