
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը մտքերի փոխանակության ժամանակ հայտարարեց․
Ավտոտնակները, որոնք հանրային տարածք են զբաղեցնում, դրանց 90 տոկոսը սեփական չեն, այլ հանրային են, դրանց մասին պետք է մտածել, դրանք պետք է կարգի հրավիրվեն և պետք է ընդհանուր միջավայրի հետ համահունչ լինեն։
Գործարանները, որոնք 30, 40 կամ 20 տարի առաջ սեփականաշնորհվել են և ոչինչ չեն ստեղծում, ոչ մի գեներացիա չկա, հակեր չեն վճարվում, ուղղակի այդպես կանգնած են, այդտեղ կոմունիկացիաներ կան․ դրանց մասին պետք է մտածել։ Դրանք պետք է աշխատեն․ հենց այստեղ է պետք պրոգրեսիվ հարկային քաղաքականություն տանել, որպեսզի այդ գործարանները սկսեն աշխատել՝ հարկ վճարեն, աշխատատեղեր ստեղծեն։
Առքուվաճառքը նույնպես հնարավոր է ապագայում տեսնենք որպես հարկային ուղղություն, և ամենակարևորը, խնդրում եմ գիտակցեք, ցանկացած գույք ցանկացած տարածքում կարելի է որպես գործունեության ձև համարել։ Մարդը եթե մտածի իր մի գույքը հանձնել վարձով, գույքը ամբողջ աշխարհում դիտվում է որպես գործունեության մի ձև։ Պրոգրեսիվ հարկեր են պետք այն գործարանների համար, որոնք սեփականաշնորհվել են ու չեն գենրացվում»։