
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է:
Շնորհավորում եմ ոլորտի բոլոր աշխատակիցներին և շնորհակալություն եմ հայտնում ազգանվեր աշխատանքի համար: Դուք եք անցյալի և ներկայի կապող կամուրջը, ժառանգության և ինքնության պահապանը: Ձեր գիտակից աշխատանքը շատ կարևոր է մեր սերունդների համար:
Հուշարձանների հանրահռչակումը և վերականգնումը միշտ եղել է իմ ուշադրության կենտրոնում: Ինքս նախաձեռնել եմ որոշ հուշարձանների վերականգնման և ամրակայման աշխատանքեր, սերտ համագործակցելով ոլորտի գործընկերների հետ:
Ուրախալի է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ուշադրության կենտրոնում է հուշարձանների վերականգնման և պահպանման թեման: Ուզում եմ առանձնացնել Սյունիքի մարզի կարևոր արժեք ներկայացնող հուշարձաններ, որոնց հետազոտության կամ վերականգման մեկնարկը սկսվել է վերջին շրջանում.
Բարաբաթումի ՍԲ Հռիփսիմե եկեղեցի(պեղումներ-2023)(վերկանագնում 2024-2025ավարտ)
Բաղաբերդ ամրոց (պեղումներ, իրականացվում է առաջին անագամ ուսումասիրված չի եղել սկիզբ- 2024 շարունակական) նախագիծ(սկիզբ-2025 շարունակական)
Երիցվանք (2025-պեղման և նախագծման աշխատանքներ- շարունակական)
Սյունիքի Զանգեր(2024-2025- նախագիծ)(2025-2026 շին աշխատանքներ)
Սիսիան, Ույծի ՍԲ Գևորգ եկեղեցի(պեղումներ 2022) (վերականագանում 2023 ավարտ 2025)
ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյան։