Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+600-կմ42+100 հատվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Տավուշի մարզով անցնող հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 36.5կմ է։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին։
Նախորդ տարի տեղադրվել է 10կմ ասֆալտբետոնե երկշերտ պատվածք, կառուցվել են արհեստական կառուվածքները։ 2025 թվականին հողային, ասֆալտբետոնե շերտի տեղադրման և այլ աշխատանքներ շարունակվում են։
21 Ապրիլ, 2025 10:32
199