Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանում ընդհանուր հաշվով տեղադրվել է 864 ԼԵԴ լուսատու. այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։ «Փողոցներում ԼԵԴ լուսատուների տեղադրումով էական էներգախնայողություն ենք իրականացնում և, ընդհանուր առմամբ, քաղաքի փողոցներն ու բակերն ավելի լուսավոր են դառնում»:

Արձագանքելով զեկույցին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է. «Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ԼԵԴ լուսատուների տեղադրումը էականորեն ազդում է նաև թռչունների միգրացիայի վրա։ Կարծում եմ՝ էստեղ մի փոքր ավելի խորը վերլուծական աշխատանք է պետք հետագա աշխատանքների ընթացքն ավելի գրագետ կազմակերպելու համար: Փողոցներում լեդ լուսատուների տեղադրումով էական էներգիախնայողություն ենք իրականացնում և, ընդհանուր առմամբ, քաղաքի փողոցներն ու բակերն ավելի լուսավոր են դառնում»,- մասնավորապես նշել է նա: 

Քաղաքապետը ԼԵԴ լուսատուների հզորության, բնական միջավայրի վրա ազդեցությունը վերլուծելու համար 2 ամիս ժամանակ տվեց:

237