Եվրոպայի առաջնությունում հայ սամբիստները ևս 2 բրոնզե մեդալ են նվաճել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Մարզական սամբոյի 58 կգ քաշային կարգում երրորդ տեղը գրավել է Դավիթ Հովսեփյանը, մարտական սամբոյի 79 կգ քաշային կարգում՝ Արթուր Մալխասյանը: Առաջնության առաջին օրը բրոնզե մեդալակիրներ էին դարձել նաև Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ) և Ավետիք Պողոսյանը (88 կգ):
24 Ապրիլ, 2025 19:33
141