Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 24-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հրապարակել է գլխավոր քարտուղարի 2024 թվականի տարեկան զեկույցը, որում ներկայացված են կազմակերպության անցած տարվա հիմնական նվաճումներն ու առաջնահերթությունները:

Ռյուտեի տարեկան զեկույցում, Araratnews.am-ի փոխանցմամբ, ընդգծվում է «Հարավային Կովկասի բոլոր երեք գործընկեր երկրների տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության և ինքնիշխանության նկատմամբ ամուր աջակցությունը»։

Նշվում է, որ Հայաստանին և Ադրբեջանին խրախուսվեց կառուցողականորեն համագործակցել և հասնել փոխադարձաբար ընդունելի և կայուն կարգավորման:

Զեկույցի համաձայն՝ ՆԱՏՕ-ն և Վրաստանը շարունակել են գործնական համագործակցությունը՝ Վրաստանի անվտանգության և պաշտպանական կարողությունները ամրապնդելու և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ փոխգործունակությունը բարելավելու համար։

Փաստաթղթում նաև նշվում է Վրաստանի ակտիվ մասնակցությունը ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժություններին և գործողություններին։

 

123