Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 28-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Հ.-ին տեսակցության եկած քաղաքացուն:

Ինչպես հայտնում են ՔԿԾ-ից, քաղաքացու մոտից հայտնաբերվել է փաթեթ, որի մեջ առկա են եղել 2 բջջային հեռախոս և կասկածելի, շագանակագույն հեղուկ զանգվածով լցված 2 թափանցիկ սրվակ:

Քաղաքացի Հ. Մ.-ն ձերբակալվել է և հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի բաժին:

73