Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

️Իսրայելը հարվածել է Իրանի հյուսիսում գտնվող Բաբոլ և Բաբոլսար քաղաքների ծայրամասերին, լսվել են պայթյուններ, հաղորդում է ISNA լրատվական գործակալությունը։

Հրապարակումը ցուցադրել է տարբեր վայրերից կադրեր։ Երեք ձայնագրություններից յուրաքանչյուրում երևում է, որ ծուխ է դուրս գալիս օբյեկտներից։ Իսրայելական Ynet հարթակը գրում է, որ հարձակման թիրախը եղել է իրանական ՀՕՊ ռադարը։ Իսրայելը ընտրել է նման «խորհրդանշական թիրախ» հյուսիսում՝ առանց մայրաքաղաք Թեհրանին հարվածելու, որպեսզի ցույց տա, որ «չի հանձնվել», գրում է հրատարակությունը։

The Times of Israel-ը հաղորդում է, որ Իսրայելի ՌՕՈՒ-ն հարձակվել է Թեհրանից հյուսիս գտնվող ռադարային կայանի վրա՝ ի պատասխան իրանական կողմից կրակի խախտման։

Նշենք․ որ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել էր բանակին վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի խախտմանը:

291