Իսրայելը չեղարկում է կոշտ սահմանափակումների ռեժիմը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելական բանակի թիկունքային հրամանատարությունը վերացրել է Իրանի հետ դիմակայության պատճառով ավելի վաղ ամբողջ երկրի տարածքում բնակչության համար մտցված սահմանափակումները։
«Երկրի ամբողջ տարածքը կոշտ սահմանափակումների ռեժիմից անցնում է առանց սահմանափակումների, ակտիվ ռեժիմի»,- հայտարարել են Իսրայելի բանակից։
Զինվորականները նշել են, որ սահմանափակումների չեղարկումը կգործի առնվազն մինչև հունիսի 26-ի երեկո, երբ իրավիճակի նոր գնահատում կանցկացվի։
24 Հունիս, 2025 23:56
175